Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան
10.06.2018 | 21:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որ ժամանել է Ալմաթի՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքին: Նա վարչապետի մոսկովյան այցի օրակարգը չի մանրամասնել, Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ավելի ուշ հաղորդել է, որ վարչապետը Մոսկվա է մեկնում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու և խոստացել է ավելի ուշ նոր մանրամասներ հրապարակել Մոսկվայում նախատեսված հանդիպումների վերաբերյալ:

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ